Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

26.01.2017

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին և <<Երեխաների խոսքի ուժը>> ծրագրի համակարգողներին (Քրիստինե Բաղդասարյան, Արտյոմ Հախնազարյան): Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը:
Մարզպետ Հ. Սարգսյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ինքն անձամբ և մարզպետարանի ողջ աշխատակազմը պատրաստակամ են մարզի համայնքների նախադպրոցական կրթական ծրագրերի բարեփոխման նպատակով կազմակերպվող ցանկացած համագործակցության:

Քննարկվեց Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր և Վայք համայնքներում <<Beeline>>-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից մեկնարկող <<Երեխաների խոսքի ուժը>> ծրագրի շրջանակներում հանրային իրազեկման և միջոցառումների կազմակերպման գործընթացին վերաբերող հարցեր։
Նշենք, որ ծրագրի նպատակն է՝ խթանել համայնքի զարգացումը նպաստելով երեխայի, որպես համայնքի բջիջ, ներդաշնակ զարգացմանն և որպես համայնքի մասնիկ ինքնագիտակցության բարձրացմանը:
Ծրագիրի կարևոր խնդիրներն են.
1. Տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ՝ ՏԻՄ) կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (այսուհետ՝ ԽՀՀ) հետ երկխոսության միջոցով վեր հանել երեխայի կարիքները համայնքում:
2. Հզորացնել երեխաներին՝ որպես համայնքի մասնիկ, բարձրացնել նրանց ինքնագիտակցությունը՝ շեշտադրվելով համայնքի առջև ունեցած պարտավորություններն ու համայնքում սեփական բարեկեցության կերտման կարևորությունը:
3. Բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ, որը բխում է երեխաների ցանկություններից, երազանքից, ինչպես նաև համայնքի զարգացման երաշխիք է:
Ծրագիրը նախադրյալ է հանդիսանում ՏԻՄ-ՀԿ-Տեղական բիզնես համագործակցության՝ որպես սկիզբ՝ համայնքներում հետագա երեխայակենտրոն համատեղ աշխատանքների: Այն նպատակ ունի նաև՝ խթանելու Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը:
 Մարզպետն ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց հյուրերին, իսկ ձեռնարկվելիք ծրագրին մաղթեց հաջողություն ու շարունակելիություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:06:07