Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 2016թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը

25.01.2017

 Հունվարի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2016թ. գործունեության հաշվետվությունը: Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների ղեկավարներ, փրկարարական ծառայության ներկայացուցիչներ և այլք:
2016թ. ընթացքում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Տիգրան Պետրոսյանն իր զեկույցում վստահեցրեց, որ ՎՁՄՓՎ-ն 2016 թ.-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքներն ամբողջապես կատարել են: ՎՁՄՓՎ պետը տեղեկացրեց, որ 2016թ. ընթացքում մարզային փրկարարական վարչության կողմից սպասարկվել է արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների վերաբերյալ 426 ահազանգ, որոնցից` 218-ը տեխնածին՝ այդ թվում 152-ը՝ հրդեհ, 109-ը՝ տարերային, 99-ը՝ սոցիալ - կենցաղային և այլ բնույթի: Մարզի փրկարարական վարչության աշխատանքը գնահատվեց բավարար:
Հաշվետվություններով հանդես եկան նաև նախարարության մարզային ստորաբաժանումների ղեկավարները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանին ՀՀ-ում մարզային փրկարարական վարչությունների մեջ առաջին տեղը գրավելու կապակցությամբ պարգևատրեց նախարարության պատվոգրով: ՀՀ Վայոց ձորի մարզպետը պատվոգրեր հանձնեց 2016թ. մարզային փրկարարական վարչության գործունեության ընթացքում աչքի ընկած մի խումբ ծառայողների: Մարզպետը շնորհակալություն հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին, մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանին և բոլոր աշխատակիցներին:
Ամփոփման խոսքով հանդես եկավ փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57