Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

23.01.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին Վայքի բազմաբնակարանային շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգումներին և սպասվելիք այլ շինարարական աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, կանխատեսվող ցանքատարածություններին, մթերված խաղողի նախկին տարիներին չվճարված գումարների մարման ընթացքին, մարզում առկա անասնագլխաքանակի հաշվառման արդյունքներին, վերջին հինգ տարվա ենթացքում մարզի համայնքներում իրականացված ծրագրերի քարտեզի կազման աշխատանքներին, եռամսակային օգնության ցուցակներում ընդգրկվածների տվյալներին, հանրակրթական հաստատությունների գործադիր տնօրենների ընտրություններին, դպրոցական առարկայական օլիմպիադաների և ասմունքի մարզային փուլի կազմակերպման աշխատանքներին, համայնքներում հողօգտագործման ոլորտի խնդիրներին, ՀՀ ՏԻՄ օրենքում և տեղեկան տուրքերի սահմանման կարգերում կատարված փոփոխություններին առնչվող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց մարզային զարգացման ծրագրերի ռազմավարության քննարկմանը նվիրված Ջերմուկում կազմակերպված աշխատանքների ընթացքով  և արդյունքում ծրագրում կատարված փոփոխություններով:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված ընթացիկ տարվա ընթացքում նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում նախատեսվելիք ծրագրերին և շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53