Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայքի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները
13.01.2017
Հունվարի 12-ին Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային զինկոմիսարիատից նույնպես պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Վայք քաղաքի Սուրբ Տրդատ եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին Վայքի զինվորական կոմիսար Հովհաննես Մելքոնյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Վայք, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված համայնքների ղեկավարները, նորակոչիկների հարազատները:
Նորակոչիկներին օրհնեց և բարի ծառայություն մաղթեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:
Բոլոր նորակոչիկներին քրիստոնեական խաչեր բաժանվեցին:
Ելույթ ունեցողները Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող նորակոչիկներին մաղթեցին անփորձանք ու խաղաղ ծառայություն, իսկ նրանց ծնողներին համբերություն ու շնորհակալություն՝ Հայոց բանակ նման հայրենասեր զավակներ ճանապարհելու համար:
Մենք նույնպես բարի ճանապարհ, անվտանգ ծառայություն ենք մաղթում նորակոչիկներին և խաղաղ օրեր Հայոց բանակին: