Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

27.12.2016

  Սիրելի՛ վայոցձորցիներ:
Ընդունեք իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Սիրելինե՛րս,  օրեր հետո պատմություն կդառնա նաև 2016 թվականը: Այն հոբելյանական էր հայ ժողովրդի համար, որպես նորանկախ պետականության 25-ամյա տարեդարձի տարի: 25 տարիների հեռվից գնահատելով մեր երկրի անցած դժվարություններով ուղին՝ 1988-ի երկրաշարժի հետևանքներ, Արցախյան Ազատամարտ, հարկ է հպարտորեն ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում նաև Վայոց ձորի մարզը հաստատուն քայլերով առաջ են գնում, շնորհիվ մեր ժողովրդի հայրենասիրության, նվիրումի, ամրակուռ կամքի և երկրի լուսավոր ապագան կերտելու դարավոր երազանքի իրականացման անհատնում ցանկության:
Հարգարժա՛ն վայոցձորցիներ, 2016 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի տնտեսության ամենատարբեր ոլորտներում արձանագրվեցին հաջողություններ: Եվ մենք հրաժեշտ ենք տալիս ընթացիկ տարուն, 2017 թվական մեզ հետ տանելով 2016 թվականի  ընթացքում մեր ընտանիքներում և մարզում արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները:
Ինչ խոսք, յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք նաև դժվարություններ, որոնք ի պահ են մնում նախորդ տարում: Ափսոս, որ 2016 թվականին դժվարություններին ավելացավ Ապրիլյան պատերազմում զոհվածների կորստյան անդարմանելի ցավը: Թեև ունեցանք կորուստներ, բայց և այն դարձավ մեր ժողովրդի հայրենասիրության, հայրենիքին սպառնացող վտանգի պահին մեկտեղվելու , միաբանվելու պատմական փաստարկն ընդդեմ հակառակորդի ռազմական նկրտումների:
Թանկագի՛ն բարեկամներ, գալիք ամանորյա զանգերը թող ձեր ընտանիքներում ավետեն միայն երջանկության մասին: Իսկ ձեր ընտանիքներում իշխեն սերն ու միաբանությունը, ծիծաղն ու ուրախությունը:
Թող գալիք տարին լինի հաջողությունների, նոր երազանքների, ցանկությունների, նպատակների, անավարտ ծրագրերի ու ձեռնարկումների իրականացման տարի:
Թող 2017 թվականը մեր երկրի համար դառնա կայուն խաղաղության ու ստեղծարար աշխատանքի տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07