Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 4-րդ նիստը
26.12.2016
Ս/թ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 4-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝
1. <<2016թ 11 ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը>>:
2. <<Մարզի համայնքների զարգացման ծրագրերի մասին>>
3. <<Վերջին շրջանում ՀՀ նորմատիվ և գերատեսչական իրավական ակտերում կատարված փոփոխությունների մասին>>:
Հայտարարություններ
1. <<Մարզում անասնագլխաքանակի հաշվառման և հատկացված աշնանացանի սերմացուի դիմաց վճարումների մասին>>:
2. <<Մարզի համայնքներում նոր ջրագծերի կառուցման հետևանքով առաջացած հողերի գործառնական նշանակության փոփոխման մասին>>:
2016 թվականի 11 ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՝ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը: Քննարկվեց սեփական եկամուտների հավաքագրման ցածր արդյունքներ ունեցող համայնքների խնդիրները, ձեռք բերվեց պայմանավորվածություն ընթացիկ շաբաթում բացթողումները շտկելու վերաբերյալ:
Երկրորդ հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, որը խոսեց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազման մեթոդաբանության մասին և հիշեցրեց ծրագրերի ներկայացման վերջնաժամկետների մասին:
Օրակարգի երրորդ՝ Վերջին շրջանում ՀՀ նորմատիվ և գերատեսչական իրավական ակտերում կատարված փոփոխությունների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը:
Մարզում անասնագլխաքանակի հաշվառման և հատկացված աշնանացանի սերմացուի դիմաց վճարումների մասին հայտարարությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, իսկ մարզի համայնքներում նոր ջրագծերի կառուցման հետևանքով առաջացած հողերի գործառնական նշանակության փոփոխման անհրաժեշտության մասին հայտարարությամ բ հանդես եկավ մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի քարտուղարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժին: