Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը
23.12.2016
Ս/թ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.19 հա վարելահողի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցը:
Նշված հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները: