Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

19.12.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով:
Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, առողջապահական և կրթական  ոլորտների խնդիրներին,  մարզային զարգացման ռազմավարության վերլուծությանը, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման խնդիրներին և համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին առնչվող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին ՀՀ Վայոց ձորի մարզի զարգացման ռազմավարության մշակման գործընթացին վերաբերող հանձնարարություններ տվեց:
Խորհրդակցության ամփոփիչ խոսքում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07