Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միջոցառում Վայոց ձորում
05.12.2016
Դեկտեմբերի 3-ին <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ինտեգրման ցերեկույթ նվիրված հաշմանդամության միջազգային օրվան: Միջոցառման բացման խոսքում հասարակական կազմակերպության նախագահ Խնկանուշ Մարկոսյանը ողջունեց ներկաներին և միջոցառման կայացման գործում աջակցություն ցուցաբերած բոլոր կառույցներին: Միջոցառմանը ներկա էր Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը:
Միջոցառմանը մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի սահմանափակ կարողություններով շուրջ 3 տասնյակ երեխաներ: Նրանց գեղարվեստական կատարումներով ողջունեցին <<Րաֆֆա>> պարի համույթի սաները և հեղինակ կատարող Արման Վարդանյանը:
Սահմանափակ կարողություններով երեխաներն իրենց ծնողների հետ մասնակցում էին պարային հրապարակում կազմակերպվող խմբային պարերին: Միջոցառման ընթացքում նրանք ակտիվորեն մասնակցում էին նաև կազմակերպվող խաղերին և վայելում իրենց ընկերների, ծնողների և հյուրերի հաճելի ընկերակցությունը: Իսկ հեքիաթների հերոսներն ամբողջ ընթացքում իրենց ներկայությամբ մեծ ուրախություն պարգևեցին երեխաներին: