Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի հիմնադրման 40 ամյակը
30.11.2016
Նոյեմբերի 28-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի (ՄՄԿ) համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ մշակույթի կենտրոնի հիմնադրման 40-ամյակին նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մասնակիցներին փոխանցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ջերմ բարեմաղթանքները: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Համերգային ծրագրի մեջ ընդգրկված էին 1976 թվականից (մարզային մշակույթի տան նոր շենքի շահագործման օրը) մշակույթի կենտրոնում գործող գեղարվեստական խմբերի անդամների կատարումները: Համերգային ծրագիրն ընդհատվում էր Եղեգնաձորի շրջգործկոմի կուլտուրային բաժնի վարիչ Մելս Բաբայանի, մշակույթի նոր շենքում 20 ամյա գործունեություն ծավալած առաջին տնօրեն Վալոդյա Սմբատյանի, 1996 թվականին մշակույթի տան տնօրեն Գարուշ Խաչատրյանի, 1996-2006 թվականների տնօրեն՝ Արմեն Ադամյանի սրտառուչ ելույթներով: Մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները և հեղինակ կատարողներ: Միջոցառման ամփոփիչ խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ, Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի գործող տնօրեն Մարո Սիմոնյանը: Մարզում մշակութի զարգացման գործում ունեցած ավանդի և ՄՄԿ 40 ամյակի կապակցությամբ մի խումբ մշակութային գործիչներ պարգևատրվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրով: