Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
28.11.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շին-վերանորոգման և ճանապարհաշինական աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, մարզ ներկրված դիզելային վառելիքի քանակին, առողջապահական ոլորտի խնդիրներին, կրթամշակութային մարզային միջոցառումներին, մարզային զարգացման ռազմավարության ուղղություններին, բիզնես ծրագրերի ներկայացմանը, վարչական հսկողության 2017 թվականի ծրագրին, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման խնդիրներին և ՏԻ մարմիններին առնչվող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողoգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետին՝ տեղեկատվություն տրամադրել մարզի համայնքներում առկա գյուղնշանակության հողատեսքերի մասին՝ դրանց գործածության նպատակով :
Խորհրդակցության ամփոփիչ խոսքում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը: