Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 3-րդ նիստը

24.11.2016

 2016 թվականի նոյեմբերի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի երրորդ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, նիստին հրավիրված էին ու մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1.<<2016թ. տասը ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը>>:
2. <<Համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործընթացի մասին>>:
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյան/
3 . <<2016թ երրորդ եռամսյակում մարզի մի շարք համայնքներում իրականացված վարչական հսկողության մասին>>:

Առաջին հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը: Երկրորդ և երրորդ հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը: Ելույթներում արծարծված հարցերի մասին լրացումներ ու պարզաբանումներ կատարեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը:


Կանխատեսվող ցանքատարածությունների և 2015թ. տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի գումարների գանձման մասին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյան, իսկ  <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի դրամահավաքի կազմակերպման մասին հայտարարեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը:

Մարզպետ Հ. Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին, համայնքների ղեկավարներին հորդորեց,  նոր մոտեցումներով, որը բխում է երկրի կառավարության ղեկավարի հանձնարարականներից, կազմել իրենց ղեկավարած համայնքների զարգացման հնգամյա ծրագրերը, որոնք լինեն իրատեսական, չափելի և ներառեն համայնքային կյանքի զարգացմանը նպաստող առաջնահերթությունները:

Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07