Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

21.11.2016

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:

Խորհրդակցության սկզբում մարզպետը խոսեց առաջիկայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքների մասին և հանձնարարություններ տվեց խորհրդակցության մասնակիցներին:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով:
Խորհրդակցությանը քննարկվեցին Ազատեկի մանկապարտեզի շենքի բնակեցմանը, աշնանացանի ընթացքին, անասնաբուժական ծառայություններին, մարզում մեղվաբուծության զարգացմանը, առողջապահության, կրթության, պատմամշակութային արժեքների պահպանման, հանքարդյունաբերության, հողօգտագործման և հողաշինության ոլորտների խնդիրներին, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքապետարանների աշխատակազմերում նախատեսվելիք հաստիքացուցակների ողջամտությանը վերբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին՝ մարզի զարգացման ծրագրի կազման աշխատանքներում կարևորել գերակա խնդիրները և բիզնես ծրագրերը, որպես  մարզային զարգացման ռազմավարական ծրագրի կարևորագույն բաղկացուցիչ:
Ինչպես միշտ, մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07