Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 3-րդ նիստը
18.11.2016
Ս/թ նոյեմբերի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (Եղեգնաձոր, 3601, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 3-րդ նիստը, հետևյալ օրակարգով.
1. <<2016թ. տասը ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը>>:
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյան/
2. <<Համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործընթացի մասին>>:
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյան/
3 . <<2016թ երրորդ եռամսյակում մարզի մի շարք համայնքներում իրականացված վարչական հսկողության մասին>>:
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյան/
Հայտարարություններ
1. <<Կանխատեսվող ցանքատարածությունների և 2015թ. տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի գումարների գանձման մասին>>:
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյան/
2. <<Համահայկական հիմնադրամի դրամահավաքի մասին>>:
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյան/
Մարզխորհրդի նիստին կմասնակցեն մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի քարտուղարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ: Նիստին հրավիրվել են նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Սկիզբը՝ ժամը՝ 11.00: