Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը
16.11.2016
2016 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 124 քաղաքացի, ընդունելության էին եկել 121-ը: Ընդունելության եկած 120 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց:
Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով: Հարցին լուծում տալու նպատակով, մարզպետը Հ. Սարգսյանը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին՝ ուսումնասիրել հարցը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացուն: