Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեմինար-քննարկում, նվիրված <<Աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների>> ներդրմանն առնչվող հարցերին
15.11.2016
ՀՀ Վայոց ձորի մարզում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել սեմինար-քննարկում, նվիրված <<Աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների>> ներդրմանն առնչվող հարցերին: Սեմինարին ներկա էին Աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովի անդամները, մարզի ուսումնական հաստատությունների <<Աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների>> մշակման պատասխանատուները, հրահանգիչների դսաընթացին մասնակցած մասնագետներ ՀՀ ՎՁՄ աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչությունից և ՀՀ ԿԳՆ ազգային ինստիտուտի Վայոց ձորի մարզային մասնաճյուղից, ինչպես նաև <<Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ>> (ԱՌՆԱՊ) հիմնադրամի կազմակերպության ներկայացուցիչները:
Մարզպետի տեղեկալը ողջունել է դասընթացի մասնակիցներին, կարևորելով աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) մարզային թիմերի դերը, որպես մարզային մակարդակում ԱՌՆ գործընթացների համակարգման և մշտադիտարկման հիմնական խորհրդատվական մարմին:
Սեմինարի նպատակն էր՝ նպաստել Վայոց ձորի մարզի ուսումնական հաստատությունների <<Աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների>> ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը և մարզի զարգացման պլաններում ԱՌՆ բաղադրիչի ներառմանը:
Սեմինարի ընթացքում քննարկվել են <<Աղետների ռիսկի նվազեցման ներառական>> (ԱՌՆՆ) ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր: