Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
14.11.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը:
Մինչ խորհրդակցությունը սկսելը մարզպետը նշեց, որ նոյեմբերի 2-ից 12-ը եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և իր տպավորությունները ներկայացրեց խորհրդակցության մասնակիցներին:
Մարզպետի գործուղման մեջ գտնվելու ընթացքում մարզպետարանի գործունեության մասին հողորդումով հանդես եկավ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, նշելով, որ ղեկավարվելով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդակցության հանձնարարականներով, կազմակերպվել են քննարկումներ՝ մարզային զարգացման ռազմավարական ծրագրի կազման նպատակով, ներկայացվել է մարզային 7 ծրագիր, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ են տարվել առաջիկայում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ կայանալիք 2017-2025թթ. ռազմավարական ծրագրի կազմանը նվիրված խորհրդակցությանն առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքներին, աշնանացանի ընթացքին, անասնաբուժական ծառայություններին, մարզում արտադրված խաղողի մթերումներին, առողջապահության, կրթության, հողօգտագործման և հողաշինության ոլորտների խնդիրներին, ներքին աուդիտի բաժնի գործունեությանը, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին՝ իմի բերել մարզի զարգացման ծրագրի կազման նպատակով ոլորտային խմբերի ղեկավարների և պետական վիճակագրական ծառայության տարածքային կառույցների ղեկավարների հետ քննարկումների արդյունքները, դարձնելով այն մարզային զարգացման ռազմավարական ծրագրի կազման գաղափարական և տնտեսագիտական հենքը :
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը: