Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
07.11.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը :
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքներին, աշնանացանի ընթացքին, անասնաբուժական ծառայություններին, առողջապահության, կրթության, ոլորտների խնդիրներին, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերբերող հարցեր:
Հանձնարարվեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին՝ մարզի զարգացման ծրագրի կազման աշխատանքների ընթացքի արագացման վերաբերյալ:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տրվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը: