Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը
31.10.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը:
Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետը խոսեց մարզի զարգացման ռազմավարական ծրագրի կազման մասին և համապատասխան հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին, իրենց կողմից համակարգվող ոլորտի վերաբերյալ նախորդ 3 տարիների ընթացքում մարզում(համայնքներում) կատարած աշխատանքների և իրականացված ծրագերի վերաբերյալ վերլուծություն կատարելու, ինչպես նաև առաջիկա տարիներին սպասվելիք ծրագրերի կազման նպատակով ոլորտային հիմնախնդիրների վերհանման վերաբերյալ:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքներին, աշնանացանի ընթացքին, անասնաբուժական ծառայություններին, մարզում արտադրված խաղողի մթերումներին, առողջապահության, կրթության, հողօգտագործման և հողաշինության ոլորտների խնդիրներին, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին՝ մարզի զարգացման ծրագրի կազման նպատակով աշխատել ոլորտային խմբերի ղեկավարների հետ՝ մանրամասն քննարկելով ոլորտային հիմնախնդիրները և դրանց լուծման նախանշվելիք ուղիները:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը: