Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետք է գյուղատնտեսական բիզնեսին վերաբերվենք նորովի՝ ակնկալելով հաջորդ տարի տեսնել որակապես նոր էքսպո ցուցահանդես. ՀՀ վարչապետ

24.10.2016

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի <<Երևան Էքսպո>>ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա <<Արմպրոդէքսպո>> մասնագիտացված ցուցահանդես:
Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, արտադրող ընկերությունների հետագա ծրագրերին: Վարչապետը հետաքրքվել է տնտեսվարողների խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, իրացման ու արտահանման կազմակերպմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսական բիզնեսին պետք է նորովի վերաբերվել և այդ առումով կարևորել ֆերմերների ու կառավարիչների վերապատրաստումը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Դիմելով հանրապետության մարզպետներին՝ Կարեն Կարապետյանը նշել է. <<Վերամշակում, հողի արտադրանք. պետք է այս ամենին, բիզնեսին նորովի վերաբերվենք, այլ կերպ մենք մեր գյուղացու կյանքը չենք լավացնելու: Եթե մենք ժամանակակից տեխնոլոգիաներ, ժամանակակից ուսում չունենանք, ապրելու ենք այնպես, ինչպես ապրում ենք, ոչ մի բանով մեր կյանքը չի փոխվելու: Պետք է անպատճառ ոլորտի կառավարիչներ, մասնագետներ պատրաստենք, կարողանանք կազմակերպվել: Պետք է սկսենք կազմակերպվածությունից, այլ տարբերակ չկա: Լավ ապրելու համար պետք է կրթվել, մտածելակերպը փոխել, մեծացնել արտադրողականությունը: Ձեր հիմնական աշխատանքը դա պետք է լինի>>: Վարչապետն ավելացրել է, որ մարզային այցելությունների ժամանակ կհանդիպեն ֆերմերներին և ավելի առարկայական կխոսեն բոլոր խնդիրների մասին:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ակնկալում է հաջորդ տարի տեսնել որակապես նոր էքսպո ցուցահանդես, ինչպես նաև ավելի մրցունակ արտադրանք և հաջողված ֆերմերային տնտեսություններ:
Կարեն Կարապետյանն առաջարկել է տնտեսվարողներին՝ պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ, որը կքննարկվի համապատասխան կառույցների հետ և տեղեկացրել, որ այժմ քննարկվում է մասնավոր հատվածի հետ հայկական գյուղմթերքների, վերամշակված մթերքների շուկաների որոնմամբ զբաղվող ընկերություն ստեղծելու հարցը. <<Արտադրանքի համար պետք է լինեն հստակ ձևակերպված որակական ցուցանիշներ՝ ինչին պետք է բավարարեն, որպեսզի կարողանան հանգիստ գումար ներդնել և զբաղվել շուկայի որոնմամբ>>:
Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:

Ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզը

Աղբյուրը՝ http://www.gov.am, 22.10.2016

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00