Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսանողական փառատոն Վայոց ձորում

19.10.2016

 ՀՀ Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին և 19-ին անցկացվեց <<Ես ուսանող եմ>> խորագիրը կրող ուսանողական փառատոնը: Երկօրյա փառատոնի շրջանակներում անցկացվեցին սպորտային խաղեր (վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս), մշակութային մրցույթներ (երգ, պար, ասմունք և ֆոտոնկարչություն) և <<Ձեզ տեսնենք աղջիկներ>> մրցույթը: Փառատոնին մասնակցում էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և Եղեգնաձորի ավագ դպրոցի թիմերը:
Նախաձեռնության նպատակը՝ սպորտային խաղերի և մշակութային մրցույթների միջոցով մարզի ԲՈՒՀ-երի ուսանողներին, ավագ դպրոցի աշակերտներին ակտիվացնելն ու համախմբելն է:
Մրցութային հանձնաժողովների կամզում ընդգրկված էին համապատասխան ոլորտների պատասխանատուներ և պրոֆեսիոնալ մասնագետներ:
Մրցութային երկու օրերի ադյունքում հաղթող ճանաչվեց Եղեգնաձորի ավագ դպրոցի թիմը, 2-րդ մրցանակային տեղը գրավեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ջոկատը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեցին Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից առանձին մրցույթներում հաղթող ճանաչված թիմերը պարգևատրվեցին հավաստագրերով և գավաթներով: Փառատոնում հաղթող ճանաչված թիմերին և <<Ձեզ տեսնենք աղջիկներ>> մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած ջոկատներին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից տրվեցին պատվոգեր և նվերներ: Մրցանակները և նվերները հաղթողներին հանձնեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58