Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն նվիրված աղետների դեպքում մայրական և նորածնային մահացության կանխարգելմանը
19.10.2016
2016 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որը նվիրված էր աղետների դեպքում մայրական և նորածնային մահացության կանխարգելման նպատակով վերարտադրողական նվազագույն ծառայությունների կազմակերպման և տրամադրման սպասվելիք գործունեության ընթացքում փրկարար ծառայությունների, ՏԻ մարմինների, բուժհաստատությունների ղեկավարների և բուժաշխատողների շրջանում տեղեկացվածության և գիտելիքների գնահատմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, բուժական հաստատությունների ղեկավարներ և բուժաշխատողներ:
Խորհրդակցությունը նախաձեռնել էր <<Ապավեն համայնքներին>> հասարակական կազմակերպությունը(տնօրեն՝ Արմեն Մանասյան), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ: