Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը
19.10.2016
2016 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 104 քաղաքացի, ընդունելության էին եկել 106-ը: Ընդունելության եկած 104 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմել էին 2 քաղաքացիներ՝ 1 քաղաքացի՝ նախորդ տարի մթերման հանձնած խաղողի վճարի, 1 քաղաքացի՝ նպաստի հարցով:
Այլ հարցերով դիմած քաղաքացիների բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին:
Նշենք, որ քաղաքացին արդեն ստացել է մթերված խաղողի արժեքը: