Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է խոշորացված Ջերմուկ, Վայք և Զառիթափ համայնքներիի ավագանու առաջին նիստերին
18.10.2016
Ս/թ հոկտեմբերի 18-ին կայացել է խոշորացված Ջերմուկ, Վայք և Զառիթափ համայնքների ավագանու առաջին նիստերը, որոնց մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Մարզպետ Հ. Սարգսյանը նոր ձևավորված համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանին , Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանին և Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանին: Մարզպետը շնորհավորել է նաև համայնքների ավագանու անդամներին և ՏԻՄ մարմիններին մաղթել արդյունավետ գործունեություն, ի շենացումն նորաստեղծ համայնքների և ի բարօրություն նշված համայնքների բնակիչների:
Այնուհետև ներկայացել են ավագանիները, նշելով իրենց բնակավայրերը: Ավագանու անդամների ներկայանալուն հաջորդել է Ա. Գիլոյանի ելույթը, որը ներկայացրել է համայնքների զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերը՝ հաջորդական քայլերով: Նիստերի ավարտին նորընտիր ավագանու անդամներն իրենց հուզող մի շարք հարցեր են ուղղել հյուրերին:
Նիստերը կայացել են հետևյալ հաջորդականությամբ՝
Վայքում՝ ժամը 10.00,
Ջերմուկում՝ 12.00,
Զառիթափում՝ 14.30: