Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրումներ Վայոց ձորի մարզպետարանում
04.10.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի կողմից պատվոգրի արժանացած բժիշկներ Սամվել Շահբազյանին, Վաhան Վարդանյանին և Վալերի Ջալալյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը:
Մարզպետը մինչ պատվոգրերի հանձնումը ողջունեց և շնորհավորեց առողջապահության համակարգում բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև ՀՀ անկախության 25 ամյակի կապակցությամբ պարգևի արժանացած բժիշկերին, նրանց մաղթեց աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն: Ամփոփիչ իր խոսքում մարզպետ Հ. Սարգսյանն ասաց. <<Ձեզ ամուր առողջություն եմ մաղթում, որպեսզի դուք միշտ կանգում լինեք և շարունակեք մնալ մեր ժողովրդի առողջության ապահովման և բժշկական սպասարկման գործի առաջամարտիկներ>>:
Ներկաները նույնպես բարեմաղթանքներ հնչեցրին:
Բժիշկներն էլ շնորհակալություն հայնտնեցին տարիների իրենց նվիրական աշխատանքի և վաստակի գնահատման համար և հավաստեցին, որ կշարունակեն հավատարիմ մնալ <<Հիպոկրատի գլխարկը>> կրելու երդմանը: