Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք
30.09.2016
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպվող <<Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք>> ամենամյա մրցանակաբաշխության միջոցառմանը Վայոց ձորի մարզպետարանի կողմից մասնակցած մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանին և մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանին:
Մարզպետին ներկայացվեց մրցանակաբաշխությանն ստացած <<Ոսկե բանալին>> և հավաստագիրը: Մարզպետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բաժնի պետին, կարևորելով բաժնի աշխատանքը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գործունեության հրապարակայնության ապահովման և հանրությանն ամբողջական տեղեկատվություն տրամադրելու գործում: Հ. Սարգսյանը նշեց, որ տեղեկատվության ազատության ապահովումը քաղաքացիական հասարակության ձևավորման կարևոր բաղադրիչներից է և հույս հայտնեց, որ հետայսու մարզպետարանի աշխատակազմը և ՏՀԿ բաժինը ջանքեր չեն խնայի մարզպետի և մարզպետարանի գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովման համար:
Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: Ոսկե բանալի մրցանակը Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանին հանձնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը: