Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալի մոտ տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող հաղորդում

29.09.2016

 2016 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին:
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ: 2016 թվականի երրորդ կիսամյակում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման նպատակով ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների համայնքային ոստիկանության և բնակչության միջև տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց ընթացքում քաղաքացիներին մատուցվել է իրավական և տեղեկատվական խորհրդատվություն, իսկ քաղաքացիների կողմից բարձրացվել են հիմնականում սոցիալ-կենցաղային բնույթի հարցեր: Համայնքային ոստիկանության տեսուչներին ամրակցված 14 տեղամասերում յուրաքանչյուր ամիսը մեկ գումարվել են համայնքային խորհուրդների նիստեր, որոնցում, ըստ համայնքների, քննարկվել են հանցավորության վիճակը, հանցագործությունների, իրավախախտումների նախականխման և բացահայտման աշխատանքներում տեղեմասերի բնակիչների ներգարվվածության, ինչպես նաև ոստիկանության իրավասությանը չվերաբերող սոցիալ-կենցաղային բնույթի հիմնահարցեր:
Բանախոսը նշեց, որ ս/թ սեպտեմբերի 1-ից 22-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանությունը լայնածավալ կանխարգելիչ բացատրական աշխատանքներ է տարել մարզի Աղավնաձոր գյուղի բնակչության շրջանում, դեռևս 2015թ. աշնանը մթերված խաղողի դիմաց գումարների չվճարման հետ կապված առաջացած խնդիրների լուծման, ինչպես նաև հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման ուղղությամբ:
Համայնքային ոստիկանությունը միաժամանակ համապատասխան նախապատրաստական աշխատանքներ է տարել 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Կատարվել են տնային այցելություններ, ճշգրտվել են ընտրացուցակները, մեկից ավել ընտրատեղամասեր ունեցող համայնքներում քաղաքացիներին իրազեկվել է իրենց ընտրատեղամասերի տեղակայման վայրերի մասին:
Նշվեց համայնքներում առկա խնդիրների քննարկման և դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը նշեց, որ հաղորդումը ներկայացվեց բավականի մանրամասնորեն: Նա շնորհակալություն հայտնեց մարզային վարչությանը Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարում և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարության համար և հավելեց, որ բոլոր պետական կառույցների գործունեության մաս են կազմում բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրները: Ս. Թարվերդյանը կարևորեց հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրական տեղամասերում կարգ ու կանոնի պատշաճ պահպանումը: Գնդապետ Սուրեն Միրզոյանը էլ իր հերթին կարևորեց այս հարցում ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի ջանքերը և շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07