Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

26.09.2016

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ավարտման ժամկետները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց բերքհավաքի ընթացքը և աշնանացանի աշխատանքները: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ տարվում են Ուսուցչի տոնին նվիրված միջոցառման, ինչպես նաև վայոցձորյան ավանդական Բերքի տոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները: Վարչության պետը նշեց նաև <<Իտալիայի օրերը Հայաստանում>> հանրապետական ծրագրի շրջանակում երեկոյան մարզային մշակույթի կենտրոնում կազմակերվելիք համերգի մասին:
Մարզպետը հանձնարարեց վարչության պետին:
Խորհրդակցությանը քննարկվեցին առողջապահությանը, ճանապարների ընթացիկ վերանորոգումներին, զբոսաշրջությանը և արտաքին հարաբերություններին վերբերող հարցեր:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել աշխատանքային կարգապահության հարցերը և տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված տնտեսության ոլորտային խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07