Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք Հայրենիքի անկախության համար զոհված վայոցձորցիների հիշատակին
21.09.2016
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ մարզային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ այսօր այցելել են Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորցիների շիրիմներն ամփոփող <<Եղեգնաձորյան Եռաբլուր>>, պսակադրությամբ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած վայոցձորցիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել յուրաքանչյուրի շիրիմին: Այնուհետև պսակադրություն եղավ և ծաղիկներ խոնարհվեցին երկրապահ կամավորականների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: