Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
19.09.2016
Այսօր` սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց բերքհավաքի ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ իմի են բերվում ուսումնական հաստատությունների տարեֆիկացիոն ցուցակները, ինչպես նաև տարվում են ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Մարզպետը հանձնարարեց վարչության պետին հետաքրքրվել սահմանամերձ Խաչիկ համայնքի դպրոցի ջեռուցման նախապատրաստական հարցերով:
Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարների ընթացիկ վերանորոգումներին, ՓՄՁ զարգացմանը, զբոսաշրջությանը և արտաքին հարաբերություններին վերբերող հարցեր:
Վերջում մարզի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուղղված տնտեսության ոլորտային խնդիրների լուծմանը: