Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների սեպտեմբեր ամսվա ընդունելությունը
14.09.2016
2016 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 132 քաղաքացի, ընդունելության էին եկել 130-ը: Ընդունելության եկած 127 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմել էին 3 քաղաքացիներ՝ 1 քաղաքացի՝ տնամերձ հողամասի, 2 քաղաքացիներ՝ առողջական խնդիրների հարցով:
Այլ հարցերով դիմած քաղաքացիների բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին: