Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկություն Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Ռազմիկ Հակոբջանյանի հայտնաբերման մասին
05.09.2016
2016 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 23.50-ին Սուսամբար Նապոլեոնի Խաչատրյանը (ծնված 1963 թվականին, ք. Եղեգնաձոր) հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունք, որ իր ամուսին Ռազմիկ Մանվելի Հակոբջանյանը (ծնված 1962 թվականին, ք. Եղեգնաձոր) նույն օրը ժամը 06.30-ի սահմաններում տնից դուրս է եկել անասուններն արածեցնելու, գնացել է <<Մեշա>> կոչվող հանդամաս և այլևս չի վերադարձել:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 03.55-ին Ռազմիկ Հակոբջանյանը հայտնաբերվել է Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքի Արփա գետի ափամերձ հատվածում և ներկայացվել բաժին: Ռազմիկ Հակոբջանյանը հայտարարել է, որ քնել է և մնացել գետի ափին:
Տեղեկատվությունը՝ ըստ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պաշտոնական հաղորդագրության: