Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Հայաստանում Ռուսաստանի օրեր>> ծրագրի շրջանակում համերգ Վայոց ձորում
05.09.2016
<<Ռուսաստանի օրեր Հայաստանում>> ծրագրի շրջանակում սեպտեմբերի 2-ին Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին ռուսական <<Օտրադա>> մանկական երգի-պարի համույթի սաները: Եգչախմբի գեղեցիկ կատարումներն ուղեկցվում էին ռուսական ազգային պարային նույնքան գեղեցիկ կատարումներով:
Համերգի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Արփիար Ղազարյանը համերգի մասնակիցներին պարգևատրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի պատվոգրով և նրանց փոխանցեց մարզպետի ջերմ բարեմաղթանքները:
Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերն անցկացվում են հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում: