Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

05.09.2016

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց Ջերմուկի ճեմուղու կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը և մարզի համայնքների ղեկավարների կողմից քաղաքացիներին և շինարարական կազմակերպություններին տրված շինթույլտվությունները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց հացահատիկային մշակաբույսերի բերքհավաքի և մարզի տարածքում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ մարզի բոլոր դպրոցներում կազմակերպվել են սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումներ: Նա ասաց, որ մարզի հանրակրթական հաստատություններ են այցելել մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ և մասնակցել նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված դպրոցական միջոցառումներին:
Խորհրդակցությանը քննարկվեցին ներառական կրթությանը, ճանապարների ընթացիկ վերանորոգումներին, խոշորացվող համայնքներին, զբոսաշրջությանը և արտաքին հարաբերություններին վերբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը մարզի տնտեսության ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07