Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
29.08.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյանը ներկայացրեց Ջերմուկի ճեմուղու կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցությանը քննարկվեցին բերքահավաքին, մարզի անապահով գյուղացիական տնտեսություններում իրականացվող անասնաբուժական միջոցառումներին վերաբերող հարցեր:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը զեկուցեց, որ մարզի բոլոր դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին և տեղեկացրեց, որ մարզպետարանի պաշտոնյաները սեպտեմբերի 1-ին կայցելեն հանրակրթական հաստատություններ` մասնակցելու Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումներին:
Մարզի ղեկավարը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված ոլորտային խնդիրների լուծմանը: