Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
22.08.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ անցկացվեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Մարզի ղեկավարը Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյանին հանձնարարեց հետևել մարզի անապահով գյուղացիական տնտեսություններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների իրականացմանը և նորահայտ հիվանդությունների մեկուսացմանը, զբաղվել մարզի համայնքներում ընթացող բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքներով, ինչպես նաև հետևողական աշխատանքներ իրականացնել մարզի 9 համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների կազմավորման հարցում:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը ներկայացրեց նոր ուսումնական տարվա հետ կապված օգոստոսի 26-ին կայանալիք ուսուցչական մարզային խորհրդակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության վերջում Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, որոնք վերաբերում էին համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացմանը և խնդիրների լուծմանը: