Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը
16.08.2016
2016 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 160 քաղաքացի, ընդունելության էին եկել 141-ը: Ընդունելության եկած 139 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման, 1 քաղաքացի՝ այլ հարցերով:
Հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին: