Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

03.08.2016

2016 թվականի օգոստոսի 3-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, <<Վայքի ԲՄ>> ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանը:
Օրակարգում ներառված էր՝ 2016թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Վայքի ԲՄ>> ՓԲԸ-ում ֆինանսական աուդիտի և մարզպետարանի աշխատակազմի 2-րդ եռամսյակի գնումների կատարողականի աուդիտի հաշվետվությունները:
Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը:
Նիստը որոշեց`
Առաջարկել՝
1. Ներքին աուդիտի բաժնին՝ <<Վայքի ԲՄ>> ՓԲԸ-ի աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2. <<Վայքի ԲՄ>> ՓԲԸ-ի տնօրենին` աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունների և խախտումների վերացման համար կազմել ժամանակացույց և ողջամիտ ժամկետներում վերացնել նշված թերությունները և խախտումները: 1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ: Պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայություններն իրականացնել նախատեսված ամբողջական ծավալով: Կազմել գործունեության համալիր առողջացման ծրագիր և ողջամիտ ժամանակահատվածում ապահովել օգտավետ, տնտեսող գործառույթների առկայություն, 2016թ.-ի բյուջետային տարում աշխատել շահույթով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07