Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ
01.08.2016
2016 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքները և ծրագրերը:
Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության. մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ա. Հովհաննիսյանին հանձնարարեց պատշաճ մակարդակով իրականացնել ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի նախապատրաստական աշխատանքները:
Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանին հանձնարարվեց զբաղվել մարզի համայնքներում ընթացող բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքներով, ինչպես նաև հետևել մարզի անապահով տնտեսություններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների կատարման աշխատանքների ընթացքին:
Խորհրդակցության ընթացքում խոսվեց 2016 թվականի երկրորդ եռամսյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության ժամանակ հայտնաբերված թերությունների և բացթողումների վերացման աշխատանքների ընթացքի մասին: ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Ն. Սիմոնյանին հանձնարարվեց ամենայն ուշադրությամբ հետևել այդ ուղությամբ տարվող աշխատանքներին:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանձնարարություններ ստացան, ուղղված իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացմանը և առաջացած խնդիրների լուծմանը: