Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամեն հայ աշխարհ է գալիս իր մեջ ունենալով մի կաթիլ Հայաստան

29.07.2016

 Հուլիսի 27-ին Եղեգնաձորում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված <<Իմ Հայաստան>> փառատոնի <<Պարարվեստի օրերի>> մասնակից 6 պարախմբերը:

Փառատոնի մասնակիցներին ողջունեցին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջին և Հարավ-Ասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը:

Իրենց կատարումներով ներկաներին ոգևորեցին Սանկտ Պետերբուրգի «Նաիրի», Դոնի Ռոստովի <<Զվարթնոց>>, Թեհրանի <<Զարթոնք>>, Սոչիի <<Լոո>>, Մայկոպի <<Նաիրի>> և <<Վարդանանք>>, Աթենքի <<Ավետիս>>, պարախմբերը:

Փառատոնի կազմակերպիչները և մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար:

Աղբյուրը՝ http://www.mindiaspora.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 17:54:55