Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց քաղաքաշինական գործունեության տեսչական ստուգումների արդյունքները
27.07.2016
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության կողմից Վայոց ձորի մարզպետարանում քաքաքաշինական գործունեության տեսչական ստուգումների արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Տեսչության հանձնախմբի կողմից ստուգվել են նշված համայնքների աշխատակազմերում քաղաքաշինական գործի վարման մատյանները և արձանագրվել թերությունները: Քննարկման ժամանակ խոսվել է վեր հանված թերությունների մասին և նշվել թերությունները վերացնելու ուղիներն ու ժամկետները:
Ստուգումները կատարվել են համաձայն՝ ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 12-ի <<Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին>> N 624 որոշման, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016 թվականի ապրիլի 5-ի <<Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում տեսչական ստուգումներ անցկացնելու մասին>> N 62-Ա հրամանով հաստատված ժամանակացույցի և Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի 2016 թվականի մայիսի 30-ի N 02 տեսչական ստուգման հանձնարարագրի: