Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին

26.07.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, կնոջ Սվետլանա Ռամիշվիլու հետ:
Մարզպետը ողջունեց հյուրին, նշելով, որ նման այցելություններն ավելի են ամրապնդում ՌԴ և ՀՀ մարզերի միջև եղած համագործակցությունը և խոսեց ՌԴ Արխանգելսկի և Նիժնի Նովգորոդի մարզերի հետ ՀՀ Վայոց ձորի մարզի համագործակցության մասին: Հ. Սարգսյանը կարևորեց համագործակցության շրջանակում ՌԴ և ՀՀ մարզերի պաշտոնական այցելությունները և համագործակից մարզերի ապրանքային շուկա սեփական արտադրանքի արտահանումների ապահովմանը միտված երկուստեք ներդրվող ջանքերը: Մարզպետը նշեց նաև երկու պետությունների համագործակից մարզերի կրթամշակութային կապերի ամրապնդմանն ուղղված դպրոցահասակ երեխաների փոխայցելությունները և տեղեկացրեց դեսպանին, որ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 2 միջնակրգ դպրոցն անվանակոչվել է Վ. Լոմոնոսովի անվամբ, իսկ Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցը՝ Մ. Գորկու անվամբ: Մարզպետը նշեց, որ ՌԴ Նիժեգորոդսկի մարզի նահանգապետ Վալերի Շանցևի հրավերով 2015 թվականի մայիսի 19-ին մասնակցել է Նիժնի Նովգորոդ քաղաքի թիվ 18 արվեստի դպրոցը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով կոչելու հանդիսավոր արարողությանը:
Խոսվեց փոխայցերի միջոցով բարեկամության ամրապնդման, մարզերի տնտեսությանը, աշխարհագրական առանձնահատկություններին ծանոթանալու լավագույն հնարավորության մասին: Արծարծվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, խոսվեց համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների և ոլորտների մասին: Մարզպետ Հարություն Սարգսյանը համառոտ ներկայացրեց մարզի քաղաքային ու գյուղական մի քանի համայնքների տնտեսական զարգացման հնարավորությունները՝ առողջարանային տուրիզմի, էկոտուրիզմի զարգացում և արևահամ մրգերի արտադրություն և արդյունաբերություն: Նշեց, որ վերջերս վերագործարկվել է Եղեգնաձորի պահածոների գործարանը, որի արտադրանքը արտահանվում է ԱՄՆ, Եվրոպական երկրներ, ՌԴ և ներկայացրեց մարզի տնտեսության ոլորտների զարգացման ծրագրերը: Այս առումով դեսպան Վոլինկինը նշեց, որ մարզը հնարավորություն ունի ոչ միայն պահածու արտահանելու, այլև արևահամ մրգեր, չնայած ճանապարհային դժվարությունների:
Դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց Հ. Սարգսյանին ջերմ ընդունելության և համագործակցության համար: Երկուստեք հույս է հայտնվեց բարեկամական կապերի խորացման ու ոլորտային բազմակողմանի համագործակցության համար:
Մարզպետ Հարություն Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին այցելության և հետաքրքիր քննարկման համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07