Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2016>> մրցույթի պարգևատրման արարողությունը
24.07.2016
Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2016>> մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները:
Միջոցառման փակման հանդիսավոր արարողությանը և մրցանակակիրների պարգևատրմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մարզպետները:
Հաղթողներին և մրցանակակիրներին ՀՀ նախագահի վկայագրերը, դրամական պարգևները և հուշանվերները հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Ավանդույթի համաձայն դրամական պարգևներ էին սահմանված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից՝ տարիքային չորս խմբերի և հաշմանդամություն (մայր կամ հայր) ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցների համար, որը նրանց է հանձնել ՀԱՕԿ նախագահի գլխավոր խորհրդական Ռուբեն Հակոբյանը:
Մրցույթում չորս տարիքային խմբերի ընդհանուր միավորների հաշվարկով 1-ից 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի, Կոտայքի և Շիրակի թիմերը, որոնք արժանացել են ՀՀ Նախագահի կողմից սահմանված գավաթներին:
Բացի մրցանակակիր թիմերից՝ պարգևներ են ստացել նաև 4 տարիքային խմբերում լավագույնը ճանաչված ընտանիքները: Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգևատրվել են 500-հազարական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400-հազարական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300-հազարական դրամով:
http://www.msy.am, 23.07.2016