Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը պարգևատրեց Մելս Բաբայանին
22.07.2016
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ պարգևատրեց Վայոց ձորի մարզի մշակույթի բնագավառի երկարամյա աշխատող Մելս Վահրամի Բաբայանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը: Մարզպետը շնորհավորեց հոբելյարին, մատնանշեց նրա դերակատարությունը մարզի մշակութային կյանքի աշխուժացման, նշանակալի ներդրումը՝ մշակույթի զարգացման և տարածման գործում և մաղթեց ամուր առողջություն ու վաստակած հանգստի բարի վայելում:
Մելս Բաբայանը շուրջ 30 աշխատել է մարզի մշակույթի ոլորտում: Նա 1975-ից մինչև 1995 թվականն աշխատել է որպես ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջգործկոմի մշակույթի բաժնի վարիչ, իսկ 1995-ից մինչև 2004 թվականը զբաղեցրել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի գծով գլխավոր մասնագետի պաշտոնը:
Աշխատանքային գործունեության ընթացքում Մելս Բաբայանն արժանացել է ԽՍՀՄ և ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրությունների, ինչպես նաև ՀԱՄԽ-ի պատվոգրերի և շնորհակալագրերի:
Նա ամուսնացած է, ունի 2 զավակ և 4 թոռ: