Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեց Վայոց ձորի մարզի անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքը
21.07.2016
Հուլիսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ քննարկվեց մարզի անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքը:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության և ՏԻ և ՀԳՄ վարչությունների պետերը, ՀՀ ԳՄ տարածքային ծառայության աշխատակիցներ, համապատասխան համայնքների ղեկավարները:
Անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման մասին տեղեկատվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, ՀՀ ԳՆ <<Հայ անտառ>> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրեն Մուրադ Հարությունյանը, ՀՀ ԱԻՆ ՏՀ և ՏԱՏ Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի պաշտոնակատար Աբով Վարդանյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյան:
Քննարկման ընթացքում կարևորվեց հանդամիջյան և անտառամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքների իրականացումը: Մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը նշեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում պետք է պահել հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում հրդեհների առաջացման վտանգների մասին իրազեկմանն ուղղված աշխատանքների կատարման ընթացքը և հորդորեց համայնքապետերին՝ նշված խնդրի վերաբերյալ համայնքներում բնակիչների շրջանում ապահովել համապատասխան տեղեկատվություն և իրազեկում: