Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ
18.07.2016
Հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Խորհրդակցության սկզբում մարզպետը տեղեկություն ներկայացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարզ կատարած այցի մասին:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Ներկայացվեց մարզում իրականացվող շինվերանորոգման ու ճանապարհների վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքները: Այդ առումով մարզպետ Հ.Սարգսյանը հանձնարարեց վարչության պետին ուշադրության կենտրոնում պահել զբոսաշրջային կաևորություն ներկայացնող Ջերմուկ քաղաքի Արփա գետի ճեմուղու վերանորոգման աշխատանքների ընթացքը և վերանորոգման աշխատանքների հաջորդ փուլի իրականացման համար նախագծա-նախահաշվային աշխատանքների կատարումը: Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառի վերսկսման մասին, որի առիթով մարզպետը հանձնարարեց վարչության պետին՝ լայնորեն իրազեկել այդ մասին մարզի գյուղացիական տնտեսություններին՝ իրենց արտադրանքը նորաբաց տոնավաճառներում իրացնելու համար:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներ ղեկավարները խորհրդակցության ավարտին մարզպետի կողմից հանձնարարություններ ստացան, ուղղված իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացմանը և առաջացած խնդիրների լուծմանը: