Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների 2016 թվականի հուլիս ամսվա ընդունելությունը
11.07.2016
2016 թվականի հուլիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 97 քաղաքացի, ընդունելության էին եկել 100-ը: Ընդունելության եկած 96 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման, 3 քաղաքացի՝ տան վթարայնության հարցով:
Այլ հարցերով դիմած քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծումը գտնելու նպատակով մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին: