Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
11.07.2016
Հուլիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ, մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ, կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության սկզբում մարզպետը տեղեկություն ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մարզ կատարած այցի մասին:
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Ներկայացվեց մարզում իրականացվող շինվերանորոգման ու ճանապարհների վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց, հուլիսի 8-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի Ջերմուկ այցի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մասնակցությամբ քննարկվել է Ջերմուկում Արփա գետի ճեմուղու վերանորոգման աշխատանքների ընթացքը, իսկ գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց մարզում բերքհավաքի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Մարզպետը հետաքրքրվեց տուրիզմի զարգացման մարզային ծրագրերով:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներ ղեկավարները խորհրդակցության ավարտին մարզպետի կողմից հանձնարարություններ ստացան, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: