Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

04.07.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ, մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ, կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Ներկայացվեց մարզում իրականացվող շինվերանորոգման ու ճանապարհների վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց, Ջերմուկի ճեմուղում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքն, իսկ գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը հաղորդեց, որ խաղողի այգիներում սկսվել են վազերի բուժման աշխատանքները: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանն ասաց, որ իրականացվում են ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Մարզական լավագույն ընտանիք 2016>> մրցույթի հանրապետական փուլին մարզի ընտանիքների մասնակցության ապահովման նախապատրաստական աշխատանքները: Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը տեղեկացրեց ՌԴ Արխանգելսկի մարզի ղեկավարության կողմից Արխանգելսկ քաղաքում 2016թվականի սեպտեմբերի 23-ից 26-ը կազմակերպվելիք ամենամյա ցուցահանդես վաճառքին մասնակցելու համար արված հրավերի մասին: Նշենք, որ ամենամյա ցուցահանդես վաճառքին տաղավարներ են ներկայացնում ՌԴ և ԱՊՀ երկրների լավագույն արտադրական ձեռնարկությունները:
Մարզպետը հետաքրքրվեց հուլիսի 13-ից 25-ը Վայոց ձորի մարզում իրականացված <<Լույս հայի աչքերին>> հայկական ակնաբուժական նախագծի արդյունքներով:

Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներ ղեկավարները խորհրդակցության ավարտին մարզպետի կողմից հանձնարարություններ ստացան, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 17:54:55