Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի թիվ 2 նիստը

01.07.2016

 Ս/թ հուլիսի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (Եղեգնաձոր, 3601, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի թիվ 2 նիստը, հետևյալ օրակարգով.
1. <<2015թ ձմեռային զորակոչի արդյունքների և 2016թ ամառային զորակոչի խնդիրների մասին>>:
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային զինկոմներ՝ Ա. Սարգսյան, Հ. Մելքոնյան
2. <<2016թ առաջին կիսամյակում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը>>:
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Շ. Վարդանյան
3. <<Բերքհավաքի և կերերի կուտակման աշխատանքների ընթացքը մարզի համայնքներում>>:
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյան
4. <<2016թ երկրորդ եռամսյակում մարզի մի շարք համայնքներում իրականացված վարչական հսկողության մասին>>:
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան

Հայտարարություններ

Մարզխորհրդի նիստին կմասնակցեն՝ մարզպետի տեղակալները, մարզի տարածքային զինկոմները, համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ: Հրավիրված են նաև՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:

Սկիզբը՝ ժամը՝ 11.00:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 12:09:08